երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանի հետ գործարքը կարող է ձախողվել ՌԴ-ի պահանջների պատճառով. Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտարարությունը

Իրանի հետ գործարքը կարող է ձախողվել ՌԴ-ի պահանջների պատճառով. Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտարարությունը

Այսօր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան նախազգուշացրել են Ռուսաստանին, որ Իրանի հետ առեւտուրը երաշխավորելու նրա պահանջները ձախողման սպառնալիքի տակ են դնում գրեթե ավարտված միջուկային համաձայնագիրը, տեղեկացնում է Reuters-ը։

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ  բանակցությունները հասել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման քննարկումների վերջին փուլին։

Նշվում է, որ ԳՀՀԾ-ն կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրա միջուկային այն ծրագրի սահմանափակման դիմաց, որը Արեւմուտքը երկար ժամանակ համարում էր որպես ատոմային ռումբերի մշակման քողարկում, սակայն անցյալ շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելիորեն պահանջեց լայն երաշխիքներ, որ Իրանի հետ ռուսական առեւտուրը չի տուժի Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման հետեւանքով։

Երեք երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ոչ ոք չպետք է փորձի ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններն օգտագործել այնպիսի երաշխիքներ ստանալու համար, որոնք համաձայնագրի մաս չեն հանդիսանում:

Նշվում է նաեւ, որ երեք երկրները հավելել են, թե սա հղի է գործարքի փլուզմամբ, ուստի գործարքը պետք է շտապ կնքել:

  • Կիսվել: