ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի համար հարևաններն առաջնահերթություն են. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի համար հարևաններն առաջնահերթություն են. ԻԻՀ ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը համագործակցում է աշխարհի բոլոր երկրների հետ, սակայն հարևան երկրներն առաջնահերթություն են, գրում է parstoday.ir-ը:

Երկուշաբթի օրն, Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամների և խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարների ու արտերկրում Իրանի դեսպանատների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Աբդոլլահյանը նշել է. «Խորհրդարանական ոլորտում համագործակցությունն Իրանի համար միանշանակ շահավետ է, և գոյություն ունեն արժեքավոր միջոցներ խորհրդարանում դիվանագիտությանը օգնելու համար»։

Նա նշել է. «Խորհրդարանական դիվանագիտությունը և արտասահմանաբնակ իրանցիներին հատուկ ուշադրություն դարձնելը նույնպես ԱԳՆ օրակարգային թեմաներից են: Իսկ արտերկրում իրանական առաքելությունների ղեկավարների այս տարվա հանդիպման կարգախոսն է «Իրանի ակտիվությունը միջազգային զարգացող համակարգում»:

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին ասել է, որ նախարարության նպատակը տնտեսական դիվանագիտության զարգացման գործում արժույթ ստեղծելն ու երկրի համար արժույթի ներգրավումն է և այս համատեքստում ուշադրություն է դարձվել տեխնոլոգիաների փոխանցման, տարանցման և նավթի շուկայավարման ուղիներին։

Նշենք, որ Իրանի և Հայաստանի տարածաշրջանային համագործակցությունը ռազմավարական է՝ տարածաշրջանային կայունությունը պահպանելու, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն թույլ չտալու նպատակով։

 

  • Կիսվել: