շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Մենք պատրաստ ենք «հզոր հարված» հասցնել Իրանին․ Թրամփ

Մենք պատրաստ ենք «հզոր հարված» հասցնել Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «պատրաստ են մարտի» և պատրաստ են «հզոր հարված» հասցնել Իրանին, սակայն ինքը «չի շտապում», քանի որ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Մենք պատրաստ ենք մարտի, բայց դեռ խոսում ենք նրանց հետ։ Այնպես որ, բեկումնային պահը կամ կգա, կամ՝ չէ։

Գուցե հանձնվեն, գուցե պարզապես տեղի տան կամ էլ՝ մտնեն քարանձավները։ Գիտեք չէ՞, նրանք գետնի տակ այնպիսի խորը քարանձավներ ունեն, որ կարող են այնտեղ թաքնվել»,— ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները «գնալով ավելի լուրջ են վերաբերվում» ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի հասնելու հարցին։

  • Կիսվել: