շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել, գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ խորհրդարանի  նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի օրը, Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ հեռախոսազրույցում, ողջունել է Թեհրան-Անկարա  համագործակցության ամրապնդումը և հավելել. «Չնայած ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցներին, Իրանը հաջողություններ է գրանցել առողջապահության և բժշկական ծրագրերի գործադրման ոլորտում և պատրաստ է այդ կապակցությամբ իր փորձով կիսվել Թւրքիայի հետ»::

Անդրադառնալով Թեհրանի և Անկարայի միջև համապարփակ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ Թուրքիայի Ազգային ժողովի խոսնակն ասել է. «Երկու երկրների հարևանությունը, մշակութային նմանությունները և բարեկամական հարաբերությունները, պահանջում  են համագործակցությունների առավել զարգացում»: 

Դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, Շանթոպը հավելել է. «Չնայած կորոնավիրուսի տարածմանը, Վաշինգտոնն ընդլայնել է  պատժամիջոցները որոշ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ինչին  Թուրքիան մշտապես և բոլոր միջազգային հարթակներում, դեմ է արտահայտվել»: .

  • Կիսվել: