Իրանի և Մերձավոր Արևելքի ամենահին և ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադանի նավթավերամշակման գործարանի ստորաբաժանումներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Tasnim-ը:
Նշվում է, որ դեպքի վայր անմիջապես ուղարկվել են արտակարգ իրավիճակների, հրշեջ և փրկարարական ուժեր, որոնք սկսել են հրդեհը տեղայնացնելու աշխատանքները։
Բոլոր ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացվել են հրդեհը արագ տեղայնացնելու համար։
Ինչպես հայտնի է՝ Աբադանի նավթավերամշակման գործարանը Իրանի և Մերձավոր Արևելքի ամենահին և ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է։
Տեսանյութը՝ այստեղ:


