չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերն անարդյունավետ են. ՌԴ

Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերն անարդյունավետ են. ՌԴ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ կառավարության ջանքերն անարդյունավետ են, գրում է parstoday.com-ը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները հասկացրել են, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չէ, ուստի Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ պաշտոնատար անձանց գործողություններն իրավաբանորեն անօգուտ են», - երկուշաբթի օրը ԻՌՆԱ- ին տված հարցազրույցում ասել է Միխայիլ Ուլյանովը:

Ուլյանովը հավելել է. «Հավանաբար, սեպտեմբերի 20-ին Միացյալ Նահանգները կհայտարարի, որ վերջնաժամկետն ավարտվել է, և Իրանի դեմ բոլոր նախկին պատժամիջոցները  վերականգնվում են, սակայն նման հայտարարությունները հատուկ են ԱՄՆ-ի կառավարությանը»:

Ուլիանովը հավելել է, որ ՀԳՀԾ-ի գործարկման սկզբից ի վեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր տարեկան զեկույցներում նշել է, որ Իրանը բարձր մակարդակով համագործակցություն է ծավալել գործակալության հետ:

Ռուս պաշտոնյան ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ Թեհրանը թափանցիկ   համագործակցություն ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»:

2018-ի մայիսի 8-ին, Միացյալ Նահանգները հայտարարեց  ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին ԱՄՆ-ի այդ քայլը:

  • Կիսվել: