չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի բանակի զրահային գումարտակները տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմային գոտում

Իրանի բանակի զրահային գումարտակները տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմային գոտում

Իրանի բանակի զրահային գումարտակները տեղակայվել են երկրի հյուսիս-արևմտյան սահմանային շրջանում: Այդ մասին տեղեկացնում է Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանի զորակայանի հրամանատարը, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, շեշտելով որ Իրանի բանակը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու է երկրի սահմանները, Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուսիս-արևմտյան զորակայանի հրամանատար բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն նշել է. «Անկասկած սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունն ու հանգստությունը Իրանի բանակի գերակայությունն է»:

Գեներալ Հաջիլուն հավելել է.«Հաշվի առնելով վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող ռազմական բախումները, Իրանի բանակի ցամաքային ուժերի հաշվարկները գործուղվել են հյուսիս-արևմտյան տարածաշրջան՝ ցանկացած սպառնալիքի դիմակայելու և հավանական անապահովությունը կանխելու նպատակով»:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի սահմանային Խոդաաֆարին շրջկենտրոնը 135կմ. երկարությամբ ընդհանուր սահման ունի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ:

Ղարաբաղյան հակամարտության նոր փուլից մինչ օրս տասնյակ հրթիռներ ու արկեր են ընկել Իրանի Խոդաաֆարին շրջանում:

  • Կիսվել: