Իրանի ԱԺ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ անցակետ
Իրանի Ազգային ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներն օգոստոսի 19-ին տեսչական շրջագայության շրջանակներում այցելել են Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ անցակետ, տեղեկացնում է ICANA-ն:
Նշվում է, որ այցի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդիպել են ուղևորների հետ և ծանոթացել նրանց խնդիրներին ու առկա դժվարություններին։
Հանձնաժողովի նախագահը նշել է Նորդուզի անցակետը «խելացի» դարձնելու, ենթակառուցվածքները զարգացնելու և դրա հնարավորությունները բարձրացնելու անհրաժեշտությունը: Նա նաև հանձնարարել է տեղական պաշտոնյաներին օգտագործել քաղաքացիական պաշտպանության ռեսուրսները՝ անցակետում առկա թերությունները վերացնելու համար:
Հաղորդվում է նաև, որ այս անցակետով ամեն օր անցնում է մոտ 2000 ուղևոր և 400-450 բեռնատար, իսկ տոների ժամանակ ուղևորների թիվը օրական հասնում է 7000-8000-ի։
Ամեն տարի Նորդուզի անցակետով իրականացվում է մոտ 1 միլիոն տոննա տարանցիկ արտահանում՝ 50 հազար տոննա քաշով և ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ այս ցուցանիշը կարող է զգալիորեն աճել։


