շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նոր քարտուղար ունի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նոր քարտուղար ունի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է  նշանակել Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական, նախկինում էլ՝ Իրանի Մեջլիսի նախագահ Աի Լարիջանիին, տեղեկացնում է NourNews-ը։

Մինչ այս Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ալի Աքբար Ահմադիանն էր։

Հավելենք, որ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը օգոստոսի 3-ին որոշում է կայացրել ստեղծել նաև Պաշտպանության խորհուրդ, որին իրավազորություն է տրվել զբաղվելու երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։

  • Կիսվել: