ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի արտգործնախարարը ընդգծել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետությունը

Իրանի արտգործնախարարը ընդգծել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետությունը

ՀԳՀԾ-ի տարեդարձի կապակցությամբ հայտարարության մեջ, Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն ապարդյուն են անցել, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերի իր էջում գրել է. <Վեց տարի առաջ ՀԳՀԾ-ն լուծեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 7-րդ գլխի հարցը` առանց պատերազմի դիմելու>

Նա հավելել է, որ Օբաման հասկացավ, որ ճնշող պատժամիջոցները ոչ Իրանին, ոչ էլ նրա ցենտրիֆուգները չենբկանգնեցնի: Թրամփը կարծում էր, որ դա կանի «առավելագույն ճնշումը», բայց դա այդպես չեղավ:

Զարիֆը հստակեցրել է.«Միացյալ Նահանգների նախագահը պետք է ուշադիր նայի այս տվյալներին ու թվերին»:

 

  • Կիսվել: