ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու

Իրանի արտգործնախարարը պատրաստվում է մեկնել Բաքու

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու: Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:

Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առեւտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:

  • Կիսվել: