չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանի ԱԳՆ-ն հանդիպել է միաստվածային կրոնների առաջնորդների և ԻԻՀ խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Իրանի ԱԳՆ-ն հանդիպել է միաստվածային կրոնների առաջնորդների և ԻԻՀ խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը միաստվածային կրոնների առաջնորդների և Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տարբեր կրոնների ներկայացուցիչներին կոչ է արել Իրանի և նրա մեծ ժողովրդի շահերը պաշտպանելու ԱԳ նախարարության առաքելության ու պարտականությունների կատարման գործում աջակցել դիվանագիտական գերատեսչությանը, գրում է parstoday.com-ը:

Շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարն Իրանում պատմության ընթացքում միաստվածային կրոնների համակեցությունն իրանական ներառական մշակույթի եզակի օրինակ է համարել:

Իրանի ԱԳ նախարարն արտերկրում ապրող  իրանցիների  տեղաշարժի դյուրացումը համարել է կառավարության և արտաքին գործերի նախարարության առաջնահերթություններից։

Հանդիպմանը ներկա կրոնական առաջնորդները, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր միաստվածային կրոնների հետևորդների իրանական ինքնությունը, հայրենիքի և ազգային շահերի, պատմության ու մշակույթի հանդեպ սերը համարել են բոլոր իրանցիների ընդհանուր գործոնը:

Իսլամական խորհրդարանում  փոքրամասնությունների ներկայացուցիչները,  լիովին հովանավորելով կառավարության ինտերակտիվ մոտեցումները տարբեր հարթություններում , բարձր են գնահատել  կառավարության շրջահայաց ու արժանապատիվ քաղաքականությունը Վիեննայի բանակցություններում և իրենց աջակցությունն են հայտնել այդ կապակցությամբ:

 

  • Կիսվել: