չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել Է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել Է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:

«Պլանավորված էր, որ Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը կուղևորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին։ Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել է իր ծրագիրը, ուստի այդ ուղեւորությունը չի կայանա»,- հայտնել է ԻՐանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի կունենա հոբելյանական՝ թվով 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում է մոտավորապես 400 նստաշրջան, որոնցում ելույթ կունենան 600-ից ավելի խոսնակներ։

  • Կիսվել: