հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան

Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան

Ջերմորեն ողջունում և անկեղծ շնորհակալություն եմ հայտնում ԵՄ անդամ պետություններին՝ հայկական ապրանքների նկատմամբ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի առաջարկին հավանություն տալու համար՝ X-ի իր միկրոբլուգում գրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և ևս մեկ հանգրվան Հայաստան-ԵՄ գործընկերության մեջ՝ մեր գագաթնաժողովի Հռչակագրին և Ռազմավարական օրակարգին համապատասխան»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ԵՄ-ն հայտնել էր, որ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով ԵՄ Խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական ապրանքների առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները: Դրանք թույլ կտան ազատականացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ չեղարկելով ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ ասված է ԵՄ պաշտոնական կայքում:

  • Կիսվել: