շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Թեհրանում բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, հաստատել, որ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները համընկնում են: Նրանք նաև ընդգծել են խորհրդակցությունների և փոխգործակցության շարունակման անհրաժեշտությունը:

Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շրջանակում՝ Կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության ամրապնդման համար:

Իգոր Խովաևն էլ փոխանցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնը և տեղեկացրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մասին:

  • Կիսվել: