Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար
Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ակտիվ դիվանագիտություն, գրում է parstoday.com-ը:
Նա հայտարարել է. «Հուսով եմ, որ աշխարհի բոլոր տարածաշրջանների և թիրախային երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացմանն ուղղված Իրանի 13 -րդ կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականության և դինամիկ ու խելացի դիվանագիտության շրջանակում, օգտվելով առիթից, մենք կկարողանանք խորհրդակցություններ և զրույցներ ունենալ մեր գործընկերների հետ»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երկուշաբթի օրը Նյու Յորք ժամանելուց հետո, լրագորղների հետ ճեպազրույցում նշել է. «Իմ այցի նպատակը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ -ի 76 -րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելն է»:
Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Օգտվելով վեհաժողովին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայության հնարավորությունից, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության մեր գործընկերները պայմանավորվել են շուրջ 50 երկկողմ հանդիպումների և տարբեր նիստերին մասնակցության շուրջ»: :
Նա նշել է. «Օրակարգային հարցերի թվում է հարևանների և Ասիայի առաջնահերթություններին ուշադրություն դարձնելով, աշխարհի երկրների հետ հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակներում Իրանի տնտեսական դիվանագիտության քաղաքականությունը»: