Իրանցի հաքերները հայտարարել են, որ կոտրել են Իսրայելի ՀՕՊ կառավարման համակարգը
Իրանական «Խանդալա» հաքերային խմբավորումը հայտնել է, որ առաջադեմ կիբերհարձակման արդյունքում հաջողությամբ թափանցել է PSK WIND Technologies ընկերության ցանցեր և սերվերներից ամբողջությամբ արտահանել այնտեղ առկա բոլոր զգայուն տվյալները։ Նշված ընկերությունը Իսրայելի հակաօդային պաշտպանության հրամանատարման և կառավարման ինտեգրված համակարգերի հիմնական մշակողն ու իրականացնողն է։ Այս մասին հայտնում է ParsToday-ը։
«PSK WIND Technologies ընկերությունը հայտնի է որպես այդ ռեժիմի հրամանատարման և կառավարման համակարգերի, կապի համակարգերի և պաշտպանական կրիտիկական ենթակառուցվածքների ուղեղային կենտրոն։ Այժմ հրամանատարման և կառավարման կենտրոններին, կապի համակարգերին վերաբերող ողջ գերգաղտնի տեղեկատվությունը և այս ընկերության դասակարգված փաստաթղթերը ստացվել ու ուղղակիորեն փոխանցվել են դիմադրության առանցքի հրթիռային ստորաբաժանումներին», - նշել են խմբավորման անդամները։


