հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանա-ամերիկյան հարաբերությունները մտել են ավելի հանգիստ փուլ․ արևելագետ

Իրանա-ամերիկյան հարաբերությունները մտել են ավելի հանգիստ փուլ․ արևելագետ

Վերջին շրջանում ուղղակի բախումներ իրանական և ամերիկյան զինված ուժերի միջև  տեղի չեն ունենում, բայց աշխարաքաղաքական խաղը ստացել է շատ ավելի ռազմավարական բնույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Իրանը հայտարարել է և հետևողականորեն փորձում է  իրականացնել իր ռազմավարական նպատակը, այն է` հասնել այն բանին, որ ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն սկզբից Իրաքից, իսկ հետագայում նաև ողջ Մերձավոր Արևելքից: Չնայած ԱՄՆ-ը  հայտարարել է, որ իր զինված ուժերը դուրս է բերելու Մերձավոր Արևելքից, բայց դեռևս ցանկություն չի ցուցաբերում: Կարծում եմ, ամերիկա-իրանական հակամարտությունը կշարունակվի, բայց նախանշաններ չկան, որ դրանք մոտ ապագայում ավելի կսրվեն»,- ասաց  Սաֆրաստյանը:

  • Կիսվել: