կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրան-Իրաք հարաբերությունները վեր են հարևանությունից. Ռայիսի

Իրան-Իրաք հարաբերությունները վեր են հարևանությունից. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է.«Իրան-Իրաք հարաբերությունները վեր են հարևանությունից», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում ասել է.«Ընդհանուր թշնամու ջանքերը չեն կարողացել խափանել երկու երկրների հարաբերությունները»:

Ռայիսին ասել է.«Մշտապես կաջակցենք Իրաքում իրավիճակի կայունության և տարածաշրջանում այդ երկրի դերակատարության բարձրացմանը հանգեցնող ցանկացած նախաձեռնությանը»:

Ընդգծելով, որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են միմյանց հետ համագործակցությամբ նախագծել և իրականացնել անվտանգության, կայունության և տևական խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզ, Ռայիսին ասել է.«Տարածաշրջանի գործերին օտարերկրյա միջամտությունը չի կարող ապահովել անվտանգություն և կայունություն և հիմք հանդիսանալ զարգացման և առաջընթացի համար»:

Իրանի նախագահը հստակեցրել է.«Միայն տարածաշրջանի երկրները կկարողանան որոշում կայացնել տարածաշրջանի ճակատագրի վերաբեյալ»:

Հեռախոսազրույցի ժամանակ, Իրաքի վարչապետն ասել է.«Թեհրանը Բաղդադի համար իսկական գործընկեր է, և դժվարին պայմաններում միշտ եղել է Իրաքի կառավարության և ժողովրդի կողքին»:

Ալ-Քազեմին հավելել է.«Այսօր տարածաշրջանը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, որոնց լուծումը պահանջում է իմաստություն, համբերություն և տարածաշրջանի երկրների համագործակցություն»:

 

  • Կիսվել: