երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Իրանի ԶՈւ ԳՇ-ն դարձյալ հերքել է Ռայիսիի ուղղաթիռի՝ դիվերսիայի հետևանքով կործանման վարկածը

Իրանի ԶՈւ ԳՇ-ն դարձյալ հերքել է Ռայիսիի ուղղաթիռի՝ դիվերսիայի հետևանքով կործանման վարկածը

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարը դիվերսիայի չի ենթարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդակցության կենտրոնը՝ դարձյալ անդրադառնալով այն կրկին ակտիվացած պնդմանը, թե ուղղաթիռի կործանումը դիվերսայի հետևանք էր: 

«Վթարի պատճառներն էին եղանակային վատ պայմաններն ու բարդ տեղանքը»,-հայտնել են իրանցի զինվորականները։

«Համապարփակ հետաքննությունը կողմնակի միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման, պայթյունի, դիվերսիայի կամ էլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման որևէ փաստ չի հայտնաբերել»,-ասված է Իրանի ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: