Իրանական ցեղերը խոցել են ամերիկացի օդաչուին որոնող երկու «Black Hawk» ուղղաթիռ. ԻՀՊԿ
Իրանական Քողգիլույե եւ Բոյերահմադ, ինչպես նաեւ Բահթիյարի նահանգների ցեղերը, գործելով իրարից անկախ, խոցել են երկու «Black Hawk» ուղղաթիռ դժվարհասանելի լեռնային շրջաններում, որոնք հեռու են Իրանի Զինված ուժերի գտնվելու վայրերից: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars-ը։
Ինչպես հաղորդվում է՝ ուղղաթիռները երկրի օդային տարածք էին մտել՝ փրկելու խփված F-35 ինքնաթիռի օդաչուին։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնում խիզախ ցեղային կազմավորումներին, որոնք միշտ եղել են համարձակ, հավատարիմ եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների հաղթական պաշտպաններ»,- գրել է իրանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Telegraph պարբերականը տեղեկացրել էր որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը մտել են Իրան ուրբաթ երեկոյան, որպեսզի փրկեն խփված կործանիչի անձնակազմի անդամին։
Իրանը խփել է ամերիկյան F-15 կործանիչը իր օդային տարածքում։
Բրիտանական պարբերականի տեղեկացմամբ՝ անձնակազմի երկու անդամները կատապուլտացվել են, ինչը «մրցավազք է առաջացրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ գտնելու կորած ամերիկացի օդաչուներին»։



