ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրան-ԵԱՏՄ առևտրափոխանակման ծավալներն աճել են

Իրան-ԵԱՏՄ առևտրափոխանակման ծավալներն աճել են

Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը հայտարարել է Իրանի ու Եվրասիական միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի մասին, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Ռասուլ Մոհաջերը Իրանի ռադիոհեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում սել է. «Կորոնավիրուսի տարածման պատճառով, շատ երկրներում տնտեսական աճը լճացավ, բայց Եվրասիական միության երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունները աճեցին»:

Մոհաջերը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններըի ղեկավարները հաստատել են Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, հավելելով. «Շուտով կսկսվեն Իրանի բանակցությունները միության անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի գործադրման ուղղությամբ»:

Նա հավելել է, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև փոխանակված ապրանքների ցուցակների համաձայն, կողմերի միջև կիրականացվեն 0 տոկոս մասքատուրքով առևտրային փոխանակումներ:

 

  • Կիսվել: