կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Իրականությունից կտրված». Իսրայելի ԱԳՆ-ն՝ Գազայի վերաբերյալ 25 երկրների հայտարարության մասին

«Իրականությունից կտրված». Իսրայելի ԱԳՆ-ն՝ Գազայի վերաբերյալ 25 երկրների հայտարարության մասին

Իսրայելը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 25 երկրների համատեղ հայտարարությունը համարում է իրականությունից կտրված: Այս մասին հայտարարել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելը մերժում է երկրների խմբի հրապարակած համատեղ հայտարարությունը, քանի որ այն կտրված է իրականությունից և սխալ ազդանշան է ուղարկում ՀԱՄԱՍ-ի շարժմանը: Հայտարարությունը չի ճանաչում ՀԱՄԱՍ-ի դերն ու պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։ ՀԱՄԱՍ-ը միակ կողմն է, որը պատասխանատու է պատերազմի շարունակության և երկու կողմերի տառապանքների համար:

«Կա հրադադարի կոնկրետ առաջարկ, և Իսրայելը բազմիցս համաձայնել է այս առաջարկին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը համառորեն հրաժարվում է ընդունել այն»:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հավելել է, որ արմատականների կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ «նուրբ բանակցությունների» ընթացքում «ավելի լավ է խուսափել նման հայտարարություններից»։ Բացի դրանից, «բոլոր պահանջները պետք է հասցեագրված լինեն ՀԱՄԱՍ-ի շարժմանը, որը սկսեց այս պատերազմը և երկարաձգում է այն»:

«Հրադադարին համաձայնելու փոխարեն ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն արշավ է վարում Իսրայելի մասին ստեր տարածելու համար»,-հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 25 երկրների արտգործնախարարները և Պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը Իսրայելին կոչ էին արել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը:

  • Կիսվել: