ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Intel-ը և Airbnb-ն հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում բիզնեսի դադարեցման մասին

Intel-ը և Airbnb-ն հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում բիզնեսի դադարեցման մասին

Intel և Airbnb ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում գործունեության դադարեցման մասին, տեղեկացնում է France 24 գործակալությունը։

«Intel-ը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, և մենք կասեցրել ենք բոլոր բեռնափոխադրումները ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում գտնվող հաճախորդներին», - ասվում է չիպերի արտադրողի հայտարարության մեջ:

«Մեր մտքերը բոլորի հետ են, ովքեր տուժել են այս պատերազմից», - հայտարարել են նրանք։

Airbnb-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բրայան Չեսկին, ով Twitter-ի իր պրոֆիլում ավելացրել է ուկրաինական դրոշ, գրել է, որ ընկերությունը «կասեցնում է բոլոր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում»՝ չհայտնելով այլ մանրամասներ։

  • Կիսվել: