Instagram-ի հասանելիությունը Ռուսաստանում կսահմանափակվի
Instagram-ի հասանելիությունը Ռուսաստանում կսահմանափակվի։ Այս մասին հայտնում է ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը։
ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջագիր է ուղարկել Ռոսկոմնադզորին՝ սահմանափակելու Instagram մուտքն այն բանից հետո, երբ Meta սոցցանցը օգտատերերին թույլ է տվել բռնության կոչեր անել ռուս զինվորականների նկատմամբ