Իլյա Կիվայի սպանության մեջ կասկածվող Արայիկ Ամիրխանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Իլյա Կիվայի սպանության մեջ կասկածվող Արայիկ Ամիրխանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում, տեղեկացնում է RT-ն:
Նշվում է, որ նա մեղավոր է ճանաչվել իր կողմից «ակնհայտ ապօրինի գործողություններ» կատարելու համար կաշառք տալու մեջ:
Հաղորդվում է նաև, որ ձեռնարկատիրոջից 1,5 մլն ռուբլի կգանձեն հօգուտ պետության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության մեջ կասկածվող Արայիկ Ամիրխանյանն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, ինչից հետո մարդասպանը կրակել է Կիվայի վրա։