ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իլոն Մասկն ասել է, որ մոտ 100 Starlink արբանյակ ակտիվացվել է Իրանի երկնքում

Իլոն Մասկն ասել է, որ մոտ 100 Starlink արբանյակ ակտիվացվել է Իրանի երկնքում

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր տիեզերական ընկերությունն այժմ շուրջ 100 ակտիվ Starlink կապի արբանյակ ունի Իրանի վերևում: 

Reuters-ի փոխանցմամբ՝ Մասկը դեռ 2022 թվականի աշնանն էր հայտարարել Starlink կապի արբանյակներն Իրանի վերևում ակտիվացնելու ծրագրերի մասին։

«Մենք արդեն մոտ ենք Իրանում միանգամից 100 Starlink արբանյակ ակտիվացնելուն»,- ասել է գործարարը։

Գործակալության տվյալներով՝ Մասկի ծրագրերը ներառում են ոչ միայն լրացուցիչ շուկա զարգացնելու ցանկությունը, այլև քաղաքական դրդապատճառները։ Այս տարվա սեպտեմբերին SpaceX-ի ղեկավարը հավաստիացրել էր, որ Իրանը Starlink-ի կարիքն ունի՝ «համացանցի ազատությունն ու տեղեկատվության ազատ հոսքը խթանելու համար»։

Մասկը նաև ասել է, որ խնդրել է ԱՄՆ իշխանություններին բացառություն անել պատժամիջոցների հարցում՝ Իրանում Starlink-ի աշխատանքն ապահովելու համար։ Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ընկերությունը տերմինալներ ունի՞ երկրի ներսում, կամ ինչպես են նախատեսում դրանք հասցնել Իրան։ Պաշտոնական վաճառքում տերմինալներ չկան, իսկ Իրանը երկար տասնամյակներ գտնվում է ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների տակ:Հոկտեմբերին հաղորդվել է, որ Սպիտակ տունն Իլոն Մասկի հետ բանակցություններ է վարում դեպի Իրան Starlink համակարգի հնարավոր ընդլայնման մասին, որպեսզի երկրի բնակիչները հասանելիություն ունենան ինտերնետ կապին:

  • Կիսվել: