Իլհամ Ալիևը Մոսկվայում այցելել է ՏԱՍՍ գործակալություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը և այլ պաշտոնյաներ դիտել են «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը ՏԱՍՍ-ի և ԱզերԹաջի կադրերում» ցուցահանդեսը։
Այն բացվել է գործակալության գլխավոր գրասենյակում։
Երկու տասնյակ լուսանկարներից բաղկացած ցուցահանդեսը պատմում է ռուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության և համագործակցության պատմության վերջին շրջանի մասին։
Ցուցահանդես է այցելել նաև ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը, որը ադրբեջանցի է: