շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԻԻՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրային, հյուպատոսական և խորհրդարանական ոլորտներում երկկողմ հարաբերությունների և երկու երկրների Համատեղ տնտեսական հանձնաժողովի պայմանավորվածությունների կատարման շուրջ, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ շուտով կմեկնի Թեհրան՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը»:

Անցած դեկտեմբերին Բաքու կատարած մեկօրյա այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել՝ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցը։

 

  • Կիսվել: