ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Իրաք և Լիբանան
Այսօր առավոտյան, Բաղդադ կատարելիք այցից առաջ, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է Իրաքի հետ անվտանգության համաձայնագրի ստորագրման և Բեյրութ այցի ընթացքում ուղերձներ փոխանցելու մասին, գրում է parstoday.ir-ը:
Ալի Լարիջանին, անդրադառնալով Իրաք և Լիբանան կատարվելիք այցերի նպատակներին, ասել է. «Այցը բաղկացած է երկու մասից։ Առաջին ուղղությունն Իրաքն է, Իրանի բարեկամ և հարևան երկիրը, որտեղ երկու ազգերի միջև համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է։ ԴՐա վառ օրինակն է Արբաինը։ Մենք Իրաքի հետ անվտանգության համաձայնագիր ենք մշակել, որը շատ կարևոր է։ Բաղդադում ես հանդիպումներ կունենամ տարբեր շարժումների ներկայացուցիչների հետ»։
Անդրադառնալով Լիբանան կատարելիք այցին, Լարիջանին ասել է․ «Լիբանանը տարածաշրջանի ամենակարևոր երկրներից մեկն է և ազդեցիկ դերակատար Արևմտյան Ասիայում։ Մենք երկար ժամանակ հարաբերություններ ունենք այս երկրի կառավարության և ժողովրդի հետ։ Հետևաբար, Իրանի և Լիբանանի միջև կա քաղաքակրթական ընդհանուր արմատ, և այդ պատճառով երկու երկրների միջև համագործակցությունը երկարատև և լայնածավալ է»։
Լարիջանին հավելել է, որ այցի ընթացքում փոխանցելու է ուղերձներ, հավելելով. «Իրանի դիրքորոշումները Լիբանանի վերաբերյալ պարզ են։ Մենք կարծում ենք, որ Լիբանանում ազգային միասնությունը կարևոր հարց է։ Լիբանանի անկախությունը միշտ կարևոր է եղել Իրանի համար, և մենք կօգնենք դրան»։


