ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների ձերբակալման մասին. նրանցից 4-ը ոչնչացվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին հաջողվել է Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ոչնչացնել և ձերբակալել Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին հաջողվել է ձերբակալել 7 ահաբեկչի՝ նահանգում անցկացվող անվտանգության զորավարժությունների ժամանակ։
Ըստ զորավարժությունների ներկայացուցչի՝ վերջին երկու օրվա ընթացքում չորս ահաբեկիչ է ոչնչացվել։
«Վերջին 48 ժամվա ընթացքում այս զորավարժությունների շարունակության ընթացքում սպանվել է Սիոնիստական ռեժիմի հետ առնչություն ունեցող 4 վարձկան ահաբեկիչ, 7 հոգի ձերբակալվել է, ևս 5 հոգի հանձնվել է անվտանգության ուժերին»,-ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։