ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է ուղիղ շփում․ Պուտինը՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է ուղիղ շփում․ Պուտինը՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է Ria.ru-ն։

Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները։

ՌԴ նախագահի խոսքով՝ սիրիական Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է ուղիղ շփում: Նա շեշտել է սիրիական նահանգում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայի նախագահի հետ դեմառդեմ զրուցելու անհրաժեշտությունը:

«Մենք միշտ էլ խոսելու թեմա ունենք, բայց հիմա հայտնի գոտում` Իդլիբում, իրավիճակն այնքան է սրվել, որ այն պահանջում է մեր ուղիղ շփումը»,-ասել է Պուտինը` բացելով ռուս-թուրքական բանակցությունները:

  • Կիսվել: