շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հյուսիսային Մակեդոնիայում առգրավել են Ստամբուլից տեղափոխված ավելի քան մեկ տոննա թմրանյութ

Հյուսիսային Մակեդոնիայում առգրավել են Ստամբուլից տեղափոխված ավելի քան մեկ տոննա թմրանյութ

Հյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմիններն ավելի քան մեկ տոննա  թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել և առգրավել Սկոպիեի օդանավակայանում: Թմրանյութի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո, տեղեկացնում է EADaily-ն:

Նշվում է, որ նյութը, որի հիման վրա պատրաստվում են մետամֆետամին և ՛՛էքստազի՛՛ հաբերը, կեղծ փաստաթղթերով Չինաստանից Ստամբուլ էին տեղափոխել, որտեղից էլ՝ Սկոպիե: Հյուսիսային Մակեդոնիայից բեռը պետք է տեղափոխվեր Եվրամիություն:

Երկու միջնորդ-առաքիչ, որոնք կասկածվում են անօրինական ուղեբեռի տեղափոխման համար, ձերբակալվել են: Նշվում է, որ նման տեսակի նյութ երկրի տարածքում առաջին անգամ է հայտնաբերվում:

 

  • Կիսվել: