հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք օգտագործելու ցանկացած փորձ կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի անկմանը. պաշտոնական Սեուլ

Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք օգտագործելու ցանկացած փորձ կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի անկմանը. պաշտոնական Սեուլ

Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ՛՛մեծացնել երկրային միջուկային զինանոցը՛՛, Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք օգտագործելու ցանկացած փորձ կհանգեցնի ՛՛ռեժիմի անկմանը՛՛, տեղեկացնում է Yonhap-ը:

՛՛Մենք լրջորեն զգուշացնում ենք. եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք կիրառել, դա կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի տապալմանը՛՛, -ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հարավային Կորեան խոստացել է նաեւ ՛՛խստորեն պատասխանել՛՛ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային սպառնալիքներին՝ ՛՛կտրուկ՛՛ ուժեղացնելով իր ՛՛երեք առանցք՛՛ պաշտպանական համակարգը, որը բաղկացած է ՛՛Զանգվածային պատժի եւ վրեժխնդրության՛՛ համակարգից:

 

 

 

  • Կիսվել: