շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Կորեական թերակղզու արևելյան ափերի մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Reuters»-ին։

Նշվում է, որ հրթիռն անցել է մոտ 800 կիլոմետր տարածք: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը թռել է 50 կիլոմետր բարձրության վրա:

Հաղորդվում է, որ Սեուլը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին արձակումները՝ դրանք անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի «բացահայտ խախտում»:

  • Կիսվել: