շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունվարի 18-ին կընտրվի Եվրախորհրդարանի նոր ղեկավարը

Հունվարի 18-ին կընտրվի Եվրախորհրդարանի նոր ղեկավարը

Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են հունվարի 18-ին, իսկ խոսնակի գործառույթները կանցնեն առաջին տեղակալ Ռոբերտ Մեցոլային։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշված է փաստաթղթում՝ Եվրախորհրդարանի գործող կանոնադրության համաձայն՝ ինստիտուտի ղեկավարի առաջին տեղակալը ժամանակավորապես հանդես կգա նախագահի պաշտոնում՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։

՛՛Ինչպես ի սկզբանե նախատեսված էր մինչև Սասոլիի հանկարծամահ լինելը, ԵԽ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 18-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ՛՛,-ասված է փաստաթղթում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին մահացել է հունվարի 10-ի գիշերը՝ 66 տարեկանում, Իտալիայի Ավիանո քաղաքի քաղցկեղի կենտրոնում, որտեղ նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ կապված լուրջ բարդության պատճառով։

  • Կիսվել: