ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին

Մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին

Իտալիայում մահացել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դևիդ Սասոլին։ Այս մասին RaiNews24-ի եթերում հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլոն։

Մահը վրա է հասել իմունային համակարգի դիսֆունկցիայի պատճառով։

Հայտնի քաղաքական գործիչն ու լրագրողը մահացել է գիշերը՝ տեղի ժամանակով 01։15-ին, իտալական Ավիանո քաղաքի օնկոլոգիական կենտրոնում։ Նա 65 տարեկան էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լուրջ բարդությունների հետևանքով դեկտեմբերի 26-ին Սասոլին հոսպիտալացվել է։

  • Կիսվել: