շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունվարի 10-ին ժնևյան բանակցություններում ՌԴ-ն ԱՄՆ-ից կձգտի ստանալ Ռուսաստանի անվտանգության ամուր երաշխիքներ. Զախարովա

Հունվարի 10-ին ժնևյան բանակցություններում ՌԴ-ն ԱՄՆ-ից կձգտի ստանալ Ռուսաստանի անվտանգության ամուր երաշխիքներ. Զախարովա

Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանի Դաշնությունն ամերիկյան կողմից կձգտի ստանալ Ռուսաստանի անվտանգության ամուր երաշխիքներ։

Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օրակարգում, իհարկե, ընդգրկված է դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից փոխանցված ռուսական երկու հիմնարար փաստաթղթերի նախագծերի քննարկում՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը: Բանակցությունների ընթացքում մենք կձգտենք ամերիկյան կողմից ստանալ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ամուր իրավական երաշխիքներ, այն է՝ ՆԱՏՕ-ի չառաջխաղացումը դեպի արևելք և Ռուսաստանին սպառնացող սպառազինության համակարգերի չտեղակայումը մեր երկրի սահմաններին»,- ընդգծել է դիվանագետը։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հունվարի 10-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ հանդիպումը, այս ամսաթվին այլընտրանք չկա:

«Հունվարի 10-ին Ժնևում նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջգերատեսչական պատվիրակության ձևաչափով, ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի փոխարտգործնախարարը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը»,-ասել է նա:

  • Կիսվել: