երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
ՌԴ-ն կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը

ՌԴ-ն կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ռուսաստանը (ՌԴ) դրական է գնահատել Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) միանալու հնարավորությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կլինի «հասկանալի, ողջամիտ և բնական»։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Հոկտեմբերի 30-ին Անկարայում տեղի է ունեցել ԹՊԿ ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովը։ Դրա ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է քննարկել Ռուսաստանի՝ կազմակերպությանը որպես անդամ կամ դիտորդ միանալու հնարավորությունը։ Նա նաև առաջարկել է ստեղծել համագործակցության նոր՝ ԹՊԿ+ ձևաչափ։

Տոկաևի առաջարկին Մոսկվան արձագանքել է դրականորեն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական հրավեր դեռ չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում բնակվում են բազմաթիվ թյուրքալեզու ժողովուրդներ, այդ թվում՝ թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, յակուտներ, տուվացիներ և այլ համայնքներ։

  • Կիսվել: