ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունգարիայում ազգային խորհրդակցություն կանցկացվի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով

Հունգարիայում ազգային խորհրդակցություն կանցկացվի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով

Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը. հունգարացիները կպատասխանեն, թե արդյոք իրենք ցանկանու՞մ են Կիևին տեսնել համայնքում: Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Տամաշ Մենցերը, ով պատասխանատու է երկկողմ հարաբերությունների համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Ձեր կարծիքով՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունո՞ւմ է։ Ձեր կարծիքը արտահայտե՛ք ազգային խորհրդակցության ժամանակ, որը շուտով կսկսվի՛՛,-ասել է Մենցերն իր տեսաուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։ Բացի այդ, Մենցերն ընդգծել է, որ Ուկրաինան խախտում է Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, և եթե Կիևն անդամագրվի ԵՄ-ին, ապա նրան պետք է հատկացնի եվրոպական ռեսուրսների զգալի մասը։

  • Կիսվել: