շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո

Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո

Հունգարիան թույլ չի տա Եվրամիության կողմից Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների ընդունումը, քանի որ նման քայլը կվնասի Բուդապեշտի շահերը: Այս մասին Բրյուսելում ԵՄ երկրների գործընկերների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նրա խոսքով՝ ինքը դեռ ծանոթ չէ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, սակայն Բուդապեշտը դեմ է միջուկային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության սահմանափակումներին: Նրա խոսքով՝ դա կնշանակի հրաժարվել հունգարական էներգետիկ անվտանգությունից:

Սիյարտոն հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ Բրյուսելի սահմանափակումների նոր փաթեթի հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: Նախնական տվյալով՝ դրանում ՌԴ միջուկային ոլորտի կազմակերպությունների և ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսված չեն:

  • Կիսվել: