ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հունգարիան և Բուլղարիան իրենց դեսպանատները Իրանից տեղափոխում են Ադրբեջան

Հունգարիան և Բուլղարիան իրենց դեսպանատները Իրանից տեղափոխում են Ադրբեջան

Հունգարիան ժամանակավորապես իր դեսպանատունը Իրանից տեղափոխել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նա հայտնել է, որ դեսպանատան 15 աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները մեկնել են Ադրբեջան։

Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովն էլ իր հերթին է հայտարարել, որ փակել են Թեհրանում իրենց դեսպանատունը և տարհանել դիվանագիտական ​​անձնակազմին ու նրանց ընտանիքներին Ադրբեջան՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով, հաղորդում է Reuters-ը։

  • Կիսվել: