ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունաստանում մարտի 16-ին համազգային գործադուլ տեղի կունենա

Հունաստանում մարտի 16-ին համազգային գործադուլ տեղի կունենա

Հունաստանի օդանավակայաններից թռիչքները կդադարեցվեն հինգշաբթի, երբ ավիադիսպետչերները եւ քաղաքացիական ավիացիայի աշխատակիցները դուրս չգան աշխատանքի՝ միանալու 24-ժամյա համազգային գործադուլին՝ կապված երկրի պատմության մեջ ամենամահաբեր երկաթուղային աղետի հետ, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է հայտնել է քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը՝ բոլոր թռիչքները կդադարեցվեն մարտի 16-ի տեղական ժամանակով ժամը 12:01-ից մինչեւ կեսգիշեր, եւ կիրականացվեն միայն թռիչքներ, վթարային եւ որոնողափրկարարական չվերթներ:

Նշվում է, որ գործադուլի պատճառով նավերը նույնպես կկանգնեն նավահանգիստներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին ավելի քան 350 մարդ տեղափոխող ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին, ինչի հետեւանքով զոհվել է 57 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Երկրի մասնավոր եւ պետական հատվածի խոշորագույն արհմիությունների կողմից հայտարարված համընդհանուր գործադուլը վերջինն է պահպանողական կառավարության եւ քաղաքական համակարգի դեմ բողոքի ցույցերի շարքում, որոնք բազմիցս անտեսել են արհմիությունների կոչերը անվտանգության միջոցառումների վերաբերյալ:

 

  • Կիսվել: