ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հունաստանն ու Թուրքիան բանակցություններ կանցկացնեն

Հունաստանն ու Թուրքիան բանակցություններ կանցկացնեն

Հունաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Աթենքում նոր բանակցություններ կանցկացնեն: Կողմերը կքննարկեն Միջերկրական ծովի ավազանում ստեղծված իրադրությունը։ Այս մասին այսօր հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունները վերսկսվել էին անցած տարի՝ շուրջ հնգամյա դադարից հետո։

Անթենքի և Անկարայի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիների ապառազմականացված կարգավիճակի հետագա ճակատագիրն է։

Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները՝ Հունաստանը այդ կղզիներում ռազմական ենթակառույցներ է ստեղծում՝ այդպիսով խախտելով Լոզանի պայմանագրի դրույթները:

 

 

  • Կիսվել: