երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա. օրակարգում Եվրոպայում անվտանգության հարցերի քննարկումն է

Հունաստանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա. օրակարգում Եվրոպայում անվտանգության հարցերի քննարկումն է

Փետրվարի 18-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը փետրվարի 18-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենաիր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում են Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդվում է՝ կողմերը կքննարկեն Եվրոպայում անվտանգության հարցեր, ինչպես նաև իրադրությունն Արևելյան Եվրոպայում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։ ԱԳ նախարարները նաև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Նշենք, որ սա կլինի Նիկոս Դենդիասի արդեն երրորդ այցը Ռուսաստան՝ վերջին երկու տարվա ընթացքում:

 

 

  • Կիսվել: