կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«Հուլիսյան փոթորիկ» ռազմածովային զորավարժությունների անցկացման ժամանակ հաշվի է առնվել հատուկ ռազմական գործողության փորձը. Պուտին

«Հուլիսյան փոթորիկ» ռազմածովային զորավարժությունների անցկացման ժամանակ հաշվի է առնվել հատուկ ռազմական գործողության փորձը. Պուտին

Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Բալթյան և Կասպիական նավատորմերի ուժերն ավարտել են մասնակցությունը հուլիսի 23-27-ն անցկացված «Հուլիսյան փոթորիկ» օպերատիվ զորավարժությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հուլիսյան փոթորիկ» ռազմածովային զորավարժությունների անցկացման ժամանակ հաշվի է առնվել հատուկ ռազմական գործողության փորձը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով զորավարժությունների ընթացքը։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է նավատորմի գործողությունների մանրամասն մշակումը ծովից հարձակումը հետ մղելիս և առավել ոչ ստանդարտ, մարտականին մոտեցված խնդիրների լուծման գործում: Այդ թվում, ինչպես ընդգծել է Պուտինը, հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված փորձը։

Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 150 մարտական և ապահովման նավ, 120 թռչող սարք, 10 առափնյա հրթիռային համալիր, 950 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ավելի քան 15 հազար զինծառայող:

Իրականացվել է շուրջ 550 մարտական վարժանք, որից ավելի քան 450-ը՝ զենքի գործնական կիրառմամբ:

  • Կիսվել: