երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հռոմի պապը Ծաղկազարդի կիրակնօրյա պատարագը մատուցել է գրեթե դատարկ եկեղեցում՝ առանց ծխականների ներկայության (տեսանյութ)

Հռոմի պապը Ծաղկազարդի կիրակնօրյա պատարագը մատուցել է գրեթե դատարկ եկեղեցում՝ առանց ծխականների ներկայության (տեսանյութ)

Կորանավիրուսի համավարակի պատճառով Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկրորդ տարին անընդմեջ Վատիկանում Ծաղկազարդի կիրակնօրյա պատարագը մատուցում է գրեթե առանց ծխականների ներկայության: Այս մասին հայտնում է  INTERFAX.RU-ն:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և հարակից հրապարակում, սովորաբար, տասնյակ հազարավոր հավատացյալներ են հավաքվում՝ տոնելու Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի նշվող Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Նրանք իրենց հետ արմավենու և ձիթենու ճյուղեր են տանում:

Սակայն այս տարի պատարագը մատուցվել է գրեթե դատարկ եկեղեցում, որտեղ ընդամենը 120 մարդ է ներկա գտնվել, քանի որ Վատիկանում խիստ կարանտինային սահմանափակումներ են գործում:

Նշվում է, որ Ավագ շաբաթվա ընթացքում բոլոր մյուս պատարագներն ու Զատկի տոնական պատարագը ևս կմատուցվեն սակավաթիվ մարդկանց ներկայությամբ:  

  • Կիսվել: