չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հռոմի պապը հորդորել է չսպանել երեխաների ապագան

Հռոմի պապը հորդորել է չսպանել երեխաների ապագան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված ճգնաժամը չի ընդլայնվի և կոչ է արել «չսպանել երեխաների ապագան», որոնք ներգրավված են այս և այլ հակամարտությունների մեջ։

«Ես շարունակում եմ մտածել Պաղեստինում և Իսրայելում տիրող իրավիճակի մասին, որտեղ շատ մարդիկ են կորցրել իրենց կյանքը: Ես խնդրում եմ ձեզ Տիրոջ անունով, դադարեցնել կրակը: Հուսով եմ, որ բացարձակապես բոլոր ուղիները կօգտագործվեն՝ խուսափելու հակամարտության ընդլայնումից, որպեսզի օգնություն ցուցաբերվի վիրավորներին ևաջակցություն հասցվի Գազայի բնակչությանը, որտեղ հումանիտար վիճակը ծանր է»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզն ավարտելուց հետո։
 
Պոնտիֆիկոսը նաև կոչ է արել ազատ արձակել պատանդներին, որոնց թվում կան բազմաթիվ երեխաներ, և նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին։
 
 

  • Կիսվել: