հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մերձավորարևելյան հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է Vatican News պարբերականը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին շեշտել է, որ շփումը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Իրանի նախագահի գրասենյակի՝ Ռայիսին գնահատել է Հռոմի պապի կողմից Գազայում հրադադար հաստատելու կոչերը։

Վերջին օրերին Ֆրանցիսկոս պապը հեռախոսային շփումներ է ունեցել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

  • Կիսվել: