երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի պապն ընդունել է լեհ եպիսկոպոսի հրաժարականը, որը մեղադրվում է սեռական սկանդալում անփութության մեջ

Հռոմի պապն ընդունել է լեհ եպիսկոպոսի հրաժարականը, որը մեղադրվում է սեռական սկանդալում անփութության մեջ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է լեհ եպիսկոպոսի հրաժարականը՝ որոշ հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի քննության ընթացքում անփութություն դրսևորելու համար, շաբաթ օրը հայտարարել են երկրում նրա ներկայացուցիչները, հայտնում է AP-ն։

Լովիչի եպիսկոպոս Անջեյ Ձյուբան չի տեղեկացել իրավապահներին իր թեմի քահանայի գործի մասին, որը բռնություն է գործադրել 14-ամյա տղայի նկատմամբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները, որոնք նշում են, որ Ձյուբային մեղադրանք է առաջադրվել Լեհաստանում:

«Բարդություններ են հայտնաբերվել թեմի կառավարման հարցում, մասնավորապես անփութություն՝ անչափահասների նկատմամբ որոշ հոգևորականների կողմից իրականացված սեռական բռնության գործերի քննության դեպքում»,- ասվում է Լեհաստանում առաքելական նվիրակության հայտարարության մեջ: Սուրբ Աթոռը Ձյուբային խնդրել է հրաժարական տալ, նշվում է հաղորդման մեջ։

Վերջինիս հեռանալը տեղի է ունեցել լեհ արքեպիսկոպոսի հրաժարականից մեկ ամիս անց, որը 2021 թվականի վավերագրական ֆիլմում մեղադրվում էր երեխաների նկատմամբ բռնությունների վրա աչք փակելու մեջ:

Լեհաստանը` Եվրոպայի ամենակրոնասեր կաթոլիկ երկրներից մեկը, ականատես է եղել երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մի շարք սկանդալների. երկու տարի առաջ եկեղեցին հայտարարել էր, որ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը  368 հաղորդում է ստացել անչափահասների նկատմամբ բռնության մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: